«Ես գտա նրան ամենածանր պահին ու պիտի պահեմ շատ պինդ»․ Լիանա Վանոյանը` սիրելիի հետ (ֆոտո)

17:27   1 մարտի, 2021

Հանրությանն Instagram-ից ու սիթքոմներից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ընտրյալի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրին կից Լիանան պատմել է իրենց ծանոթության պատմությունը։

«Մի բան եմ ուզում պատմել. մենք ծանոթացել ենք պատերազմի օրերին՝ Արցախ ուղարկելու համար միասին արկղեր էինք դասավորում: Այդ դժվար օրերին մենք իրար ուժ ենք տվել, հավատում էինք, որ ամեն բան լավ կլինի: Ես գտա նրան ամենածանր պահին ու պիտի պահեմ շատ պինդ: Ռուբ, շնորհակալ եմ, որ կաս, աշխարհի բարի ու հոգատար ջան։ Շատ եմ սիրում քեզ: Մենք կգնանք Շուշի՝ մեր երազածի նման»,- գրել է Լիանան:



© NEWS.am STYLE