«Հպարտ պապա»․ Գոռ Հակոբյանի ընտանեկան լուսանկարը

22:41   1 մարտի, 2021

Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ամուսնության 10-ամյակի կապակցությամբ ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք է կազմակերպել։

Իր միկրոբլոգում հրապարակված հերթական կադրում Գոռը պատկերված է ընտանիքի՝ կնոջ՝ Հրուշի եւ երեք որդիների հետ։ Բոլորը կրում են սեւ հագուստ։ Հրապարակամանը կից դերասանը գրել է․ «Հպարտ պապա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը պատկերված էր կնոջ՝ Հրուշի եւ երեք որդիների հետ։ «Ինձ համար իրենցից էն կողմ աշխարհը վերջանում է։ Սուգուբը սիմեյնի նկար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։

Հիշեցնենք, որ դերասանը երրորդ անգամ հայր է դարձել 2020թ.-ի սեպտեմբերին։



© NEWS.am STYLE