Հռիփսիմե Հակոբյանի հմայիչ կերպարը

23:12   1 մարտի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել էհմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը կրում է շագանակագույն հագուստ։ Երգչուհու վարսերը հավաքված են, նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն»։

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր սեւ ու սպիտակ գույների համադրությամբ, կազմվածքն ընդգծող երկարափեշ զգեստ, մարմնագույն բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, շպարում նախապատվությունը տվել էր կարմիր շրթներկին։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել։

 

 

 

Լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE