«Մենք միայն մի մարմին ունենք». Դուեյն Ջոնսոնը պատմել է բազմաթիվ վիրատահությունների մասին

13:48   2 մարտի, 2021

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը՝ Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Instagram-ում ակուպունկտուրայի ընթացքից լուսանկար է հրապարակել։ Ջոնսոնը թվել է վիրահատություններն ու վնասվածքները, որոնց միջով անցել է հանուն իդեալական մարմնի։

Դուեյնի ցանկում ծնկի չորս վիրահատություն է, ճողվածք, քառագլուխ մկանի պոկում, Աքիլլեսյան ջլի պատռվածք, ուսի ռեկոնստրուկցիա եւ այլն։ «Սա ամեն օր հիշեցնում է, որ մենք միայն մեկ մարմին ունենք, եւ մենք պետք հոգ տանենք դրա մասին»,- նշել է դերասանը։

View this post on Instagram

A post shared by therock (@therock)

Ի դեպ, թեեւ Ժայռը մշտապես ակտիվ կենսակերպ է վարել ու նույնիսկ համալսարանում սովորելու դրամաշնորհ է ստացել սպորտում նշանակալի հաջողությունների համար, պայքարել է, իր կարծիքով, ավելորդ քաշի դեմ եւ ոչ մի կերպ չի կարողացել հասնել իր երազանքների մարմնին։ Արդյունքում դերասանը դիմել է լիպոսակցիայի, որից հետո վերջապես մկաններ է ունեցել, իսկ ավելի ուշ հռչակվել է Հոլիվուդի ամենասպորտային դերասաններից մեկը։

Լուսանկարները՝ Instagram/Facebook



© NEWS.am STYLE