Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կեւորկովը

10:45   2 մարտի, 2021

Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, դերասան, մանկավարժ Գեորգի Կեւորկովը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Գեորգի Կեւորկովը նկարահանել է Հայֆիլմի՝ «Պատահար հուլիսին», «Գիշերվա փայլող կրակ», «Քանի դեռ ապրում ենք», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Քույրիկը Լոս Անջելեսից» կինոնկարները: Օդեսայի կինոստուդիայում նկարահանել է «Փոքրիկ բանտը» և «Ո՞ւմ մասին է հոգում բանտը» ֆիլմերը: Ունի նաեւ մի շարք վավերագրական և խաղարկային ֆիլմեր։

Գեորգի Կևորկովի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մարտի 2-ին, ժամը 18:00-20:00, «Մեմորիալ» սգո սրահում (Այվազովսկու 14/4), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 3-ին, նույն վայրից: Հայաստանի ազգային կինոկենտրոնը ցավակցում է Գեորգի Կեւորկովի ընտանիքի անդամներին, գործընկերներին, հարազատներին:



© NEWS.am STYLE