Կոբի Բրայանտի այրին պատասխանել է դերասանուհուն, որը մարզիկի մահվանից ժամեր անց նրան բռնարար է անվանել

15:39   2 մարտի, 2021

Կոբի Բրայանտի մահվանից մեկ տարի անց նրա այրին՝ Վանեսան, նկատել է «Վայրի արեւմուտռքի աշխարհը» սերիալի աստղ Էվան Ռեյչել Վուդի հրապարակումը, որը ժամանակին սոցիալական ցանցերում աղմուկ է8 բարձրացրել, սակայն չէր հասել լեգենդար բասկետբոլիստի ընտանիքին։ Դրանում ֆեmինիստ Վուդը, որը վերջերս նախկին փեսացուին՝ Մերիլին Մենսոնին, մեղադրել է բռնության համար, հիշեցրել է, որ 2003թ․-ին Բրայանին ձերբակալել են Կոլորադոյում 19-ամյա սպասավորուհու բռնաբարության մեղադրանքով, ուր նա վերականգնվում էր ծնկի վնասվածքից հետո։ Կոբիի խոսքով՝ իրենց միջեւ, իսկապես, սեռական կապ եղել է, սակայն փոխադարձ համաձայնությամբ։ 2004թ/-ին մեղադրանքները հավել են, քանի որ տուժողը դատարանին հայտնել է, որ բասկետբոլիստի դեմ ցուցմունք չի տա։

«Ողբերգություն է տեղի ունեցել։ Ես ամբողջ հոգով ցավակցում եմ Կոբիի ընտանիքին։ Նա սպորտային հերոս էր։ Նա նաեւ բռնարար էր։ Եվ այդ երկու ճշմարտությունները կարող են միաժամանակ գոյություն ունենալ»,- նշել է Վուդը։

Վանեսան խոստովանել է, որ հրապարակումն ընդամենը մի քանի օր առաջ է տեսել, սակայն այն չի կարողացել անուշադրության մատնել։ «26.01.2020-ի քո սուտ, անզգամ, զրպարտող հրակարակումը, մեղմ ասած, գարշելի է ու անհանգստություն է առաջացնում։ Նման պահվածքն է պատճառը, որ անմեղ թխամոթ տղամարդիկ դատապարտվում են հանցանքների համար, որոնք չեն կատարել։ Մեղադրանքի առկայությունը չի նշանակում, որ մարդը մեղավոր է։ Դու տեղյակ չես գործի փաստերին»,- նշել է Վանեսա Բրայանտը։

Լուսանկարները՝ Getty Images/Twitter



© NEWS.am STYLE