«Անկրկնելի». Աստղիկ Սաֆարյանն՝ էլեգանտ կերպարում

16:41   2 մարտի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աստղիկը սեւ բլուզ է կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կապույտ պիջակ է ընտրել ու բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում են ոճային պայուսակն ու վզնոցները։ «Երեկվա մասին»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Հրաշալի եւ անկրկնելի գեղեցկություն»։

Օրերս տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր օդանավակայանում։ Աստղիկը սեւ հուդի էր կրում ու արձակել էր մազերը։ Աստղիկը նախապատվություն էր տվել բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Վերջնանպատակը երջանկությունն է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE