«Ինձ մոտ արկած է». Վոլոչկովայի շոգեբաղնիքում այրվել է վառարանը

16:11   2 մարտի, 2021

Անաստասիա Վոլոչկովայի տանը կոմունալ վթար է տեղի ունեցել։ Նրա սիրելի շոգեբաղնիքում այրվել է վառարանը։ Այդ մասին աստղը հայտնել է Instagram-յան էջում։ «Ինձ մոտ արկած է։ Իմ սիրելի տնային շեգեբանիքում այրվել է վառարանը»,- հայտնել է նա։

Ընդ որում, Վոլոչկովան չի հուսահատվել եւ աշխատակիցների է հրավիրել, որոնք ոչ միայն փոխել են վառարանը, այլեւ Մեծ թատրոնի նախկին պարուհուն ծաղիկներ ու շոգեբաղնիքի համար նախատեսված իրեր են նվիրել։ Պարուհին սպասում է, թե երբ աշխատակիցները կավարտեն աշխատանքը։ Նա նաեւ խոստովանել է, որ սիրում է շոգեբաղնիք գնալ 13 տարեկանից։

Անաստասիան հրապարակմանը լուսանկար է կցել, որում ցուցադրել է շպագատի իր հնարավորությունները։

Ի դեպ, ավելի վաղ Վոլոչկովան շոգեղբանիքում արված տեսանյութ էր հրապարակել, որում Էդիթ Պիաֆի երգի հնչյունների ներքո սեր էր խոստովանում ռուսական շոգեղբնիքին։

Լուսանկարները՝ Facebook/Instagram

 



© NEWS.am STYLE