«Նիկոլին եւ Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժշկի վիրահատական սեղանին». Ռուբեն Մխիթարյան

15:05   2 մարտի, 2021

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը։

««նիկոլ եւ ուսապարկեր» սահմանափակ ուղեղով ընկերությունը հայտարարում է նոր գարնանային ակցիա.

Վարչական ռեսուրսի օգնությամբ կապահովենք ձեր հարսանիքների, ծնունդների, կնունքների և ինչու չէ՝ նաև հուղարկավորությունների մարդաքանակը: Մեր փորձառու թաղապետերը կծաղկացնեն ձեր հարսանեկան բակը «տաշիիի՜» գոռացող թոռատեր տատիկներով: Մեր արհեստավարժ պատգամավորները կթագավորացնեն ձեր հուղարկավորությունը ատամները թափած հազարավոր «հարազատներով» եւ այդ ամենը ընդամենը միայն այս գարուն: Շտապեք, «նիկոլի եւ ուսապարկերի» ժամանակը սպառվում է:

Իսկ հիմա ըստ էության: նիկոլին եւ նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պարկածնես կույր բժիշկի վիրահատական սեղանին: Նույնն է, որ հարազատիդ գումար ուղարկես գրպանահատի օգնությամբ: Ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի իշխանությունը, որը վարչական ռեսուրսի կիրառման աննախադեպ եւ ամենաբարձր նշաձողն է սահմանել, չի կարող ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Ով դրան հավատում է, կա՛մ մանկամիտ է, կա՛մ նիկոլի գործընկերը: Այլ տարբերակ չկա: Ընտրություններ պետք է կազմակերպվեն ոչ նիկոլի օրոք: նիկոլը եւ խունթան տեղով չարիք են: Չի կարող չարիքը բարի նպատակաների ծառայի: նիկոլը ստախոս ու դավաճան է և վերջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսերը։



© NEWS.am STYLE