Ֆիլիպ Կիրկորովը կատակել է Պուգաչովայի՝ օձին նմանության մասին

21:41   2 մարտի, 2021

Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը, կոպիտ կատակել է Պրիմադոննայի վերաբերյալ եւ քննադատության ենթարկվել համացանցում։ «Маска» շոուի նոր թողարկման ընթացքում ժյուրիի կազմում ներառված Կիրկորովը գնահատել է հերթական մասնակցին, որը բեմում հայտնվել է օձի կոստյումով։

«Куда уехал цирк» երգի կատարման ընթացքում 53-ամյա արտիստը պատմել, է, թե ինչպես է մանկության տարիներին հին կոմպոզիցիան առաջին անգամ լսել հեռուստացույցով։ Կիրկորովը եւս հիշել է «Новогодний аттракцион-82» հաղորդումն ու հաղորդավար Իգոր Կիոյին։ Սակայն փաստը, որ Կիոյի հետ հաղորդումը վարել է Պոըգաչովան, չի հիշատակել։ Նրա անվան փոխարեն նա անորոշ կերպով հիշատակցել է «ուրիշ արտիստների»։

Կիրկորովը գոհ է մնացել նաեւ Օձի կերպարով արտիստի ելույթից։ Փոփ աստղի գովասանքին ի պատասխան նրա գործընկերը՝ երգչուհի Վալերիան, հեգնանքով նշել է, որ «նա պարզապես ցանկանում է ծոցում օձ տաքացնել»։ Ի պատասխան երգիչը նշել է, որ կյանքում արդեն իսկ նման փորձ ունեցել է։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE