Ֆիլիպ Փլեյնը Մոսկվա է մեկնել, երբ Մորգենշտերնը մեկ մլն ռուբլի է ծախսել նրա բուտիկի հագուստ գնելու համար

18:51   2 մարտի, 2021

Գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնը Մոկվա է մեկնել ռուս ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը Ալիշեր Վալեեւ) կտրոնի լուսանկարից հետո, որի համաձայն՝նա Phillip Plein-ի բուտիկում ավելի քան մեկ մլն ռուբլու հագուստ է գնել։ Այս մասին հայտնի է դարձել մոդելյերի Instagram-յան էջի Stories բաժնից։

Փլելյնն իր էջում տեսանյութերի շարք է հրապարակել, որոնցում ֆիքսում է իր ժամանումը Ռուսաստան։ Դրանցից մեկում նա ցույց է տվել իր ուղեբեռը եւ նստել օդանկայանայի մոտ կայանած «Rolls-Royce Phantom» մեքենան, իսկ մյուսում դիմել է Մորգենշտերնին։ «Ես հենց նոր Մոսկվա ժամանեցի, այստեղ շատ ցուրտ է։ Ես դուրս եկա ինքնաթիռից, մտա Instagram եւ քեզ տեսա իմ խանութում։ Ես դա շատ եմ գնահատում, եղայր։ Մենք պետք է հանդիպենք եւ միասին խոել ամեն ինչի մասին»,- կադրում ասում է նա։

Մոդելյերը նաեւ նշել է, որ Մոսկվա է մեկնել փակ միջոցառման եւ ռեփերին կոչ է արել կապ հաստատել իր հետ՝ «այս քաղաքը պայթեցնելու համար»։

Մարտի 2-ին Մորգենշտերնը պարծեցել էր, որ ավելի քան մեկ մլն ռուբլի է ծախսել հագուստի վրա։ Երաժիշտը բուտիկ էր գնացել եւ տեսանյութ նկարահանել, որոնցում մուշտակ եւ մազրակոշիկներ է կրել։ Մորգենշտերնը նաեւ հայտարարել է դիզայների մոդելը դառնալու պատրաստակամության մասին։ Ըստ հրապարակված կտրոնի՝ գնումները նրա համար 1 160 540 ռուբլի են արժեցել։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE