Լեդի Գագայի շներին խնամողը պատմել է, որ վիրավորվելուց հետո քիչ էր մնում մահանար

10:11   3 մարտի, 2021

Լեդի Գագայի շներին խնամող Ռաան Ֆիշերը Instagram-ում հիվանդանոցից լուսանկարներ է հրապարակել ու պատմել, թե ինչ է տեղի ունեցել երգչուհու ֆրանսիական երկու բուլդոգների առեւանգումից հետո, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակից են դարձել շների փրկությանը (փետրվարի 27-ին երգչուհուն են վերադարձրել Քոջիին եւ Գուստավին)։

Ֆիշերը գրել է, որ հարձակումից հետո Լեդի Գագայի երրորդ բուլդոգը՝ Միսս Ազիան, վազել է իր մոտ եւ եղել է իր «պահապան հրեշտակը»։ Նա այդ ժամանակ հույս է ունեցել, որ օգնության իր «աղերսանքներն» ու առեւանգված շների հստակ նկարագրությունը բավական կլինի՝ «ոստիկանության ու լրատվամիջոցների ուշադրությունը տղաների որոնման ուղղությամբ ուշադրություն հրավիրելու համար»։

Փետրվարի 24-ի երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնում երկու հանցագործ հարձակվեl է Լեդի Գագայի շներին խնամողի վրա։ Նրանք վիրավորել են Ֆիշերին, տարել ե8կու շներին եւ թաքնվել սպիտակ մեքենայով։ Երրորդ շունը հասցրել է փախչել, եւ ավելի ուշ դրան գտել են ոստիկանները։ Շների փրկության համար Գագան 500 հազար դոլար է առաջարկել։

Հետաքննությանը միացել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, որոնք մասնագիտացած են առեւանգումների վրա, եւ արդեն փետրվարի 27-ին կինը, որի անունը չի նշվում անվտանգության նկատառումներով, Լեդի Գագային է վերադարձել առեւանգված շներին։ Ոստիկանությունը շարունակում է որոնել հանցագործներին։

Լուսանկաները՝ Instagram

 



© NEWS.am STYLE