Մարտի պրեմիերաները․ արժե գնալ կինոթատրոն

20:35   2 մարտի, 2021

«Ռայյան և վերջին վիշապը»

Ռայյա անունով քաջ ռազմիկը եւ նրա հավատարիմ ուղեկիցը Տուկ-Տուկը պետք է հեռանան իրենց հայրենի թագավորությունից Կումանդարից, որ գտնեն աշխարհում վերջին մնացած վիշապին, եւ նրա օգնությամբ հզոր թշնամուն հաղթելու հույսը վերականգնեն։

Պրեմիերան՝ մարտի 3-ին:

«Ոչ ոք»

Աննկատ մարդը ապրում է սովորական կյանքով, մինչեւ մի օր, փրկելով կնոջը ավազակների հարձակումից, խուլիգաններից մեկին հիվանդանոց է ուղարկում: Միայն ավելի ուշ նա իմանում է, որ դա ազդեցիկ գանգստերի եղբայրն էր, որն այժմ վրեժխնդրության կարոտ է զգում ։

Պրեմիերան՝ մարտի 18-ին։

«Լրտեսական խաղեր»

Սառը պատերազմի ժամանակ ՊՆ գլխավոր շտաբի գնդապետ Օլեգ Պենկովսկին կապի մեջ է մտնում Գրևիլ Վիննի, բրիտանացի գործարարի և լրտեսի հետ, ով հետաքրքրված է Մոսկվայի հետ մշտական շփմամբ մեջ։ Հետախույզները պայմանավորվում են համագործակցության մասին ՝ չպատկերացնելով, թե ինչով այս ամենը կավարտվի յուրաքանչյուրի համար։

Պրեմիերան՝ մարտի 18-ին։

«Գոդզիլան ընդդեմ Կոնգի»

Մարդկությունը պատճառ է դարձել, որ Գոդզիլան ու Կոնգը ստիպված են լինում հանդիպել անհավասար մարտում։ «Մոնարխ» կազմակերպությունը, որը հետեւում է երկրի վրա հրեշների կյանքին, արշավախումբ է ուղարկում  Գանգի կղզու անհայտ հողեր, որտեղ հույս ունի բացահայտել տիտանների ծագման գաղտնիքը: Բայց, բացի «Մոնարխից», կան նաև այլ մարդիկ, ովքեր ծրագրում են ոչնչացնել բոլոր էակներին, վատերին ու լավերին։

Պրեմիերան՝ մարտի 25-ին։

«Ուղեւորություն դեպի Ամերիկա 2»

Ակիմը ստիպված է վերադառնալ Ամերիկա, քանի որ իմանում է, որ այնտեղ ապրում է իր վաղուց կորած որդին ՝ Զամունդայի գահաժառանգը։

Պրեմիերան՝ մարտի 5-ին (հասանելի է միայն «Amazon Prime» սթրիմինգային ծառայության միջոցով):

Հաճելի դիտում՝

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE