«Հիասքանչ». Մարինկա Խաչատրյանի գարնանային կերպարը

20:09   2 մարտի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին երկար զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Դերասանուհին գանգուր մազերով է, ընտրել է լայնեզր գլխարկ։ Մարինկան արտահայտիչ շպար է ընտրել։ «Ողջույն, գարուն»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Մարինկան, իսկ հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան գանգուր մազերով էր եւ սպորտային գլխարկ էր կրում։ Հեռուստադիտողին տարբեր սերիալներում մարմնավորած կերպարներով հայտնի դերասանուհին արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցներ։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Հեքիաթային»։



© NEWS.am STYLE