«Ես գիտեմ, որ որքան էլ դժվար ու երկար ուղի Աստված ուղարկի ինձ, նա միակն է, ով միշտ կհավատա ինձ ու առաջ կմղի». Լիլիթ Բասյան

22:42   2 մարտի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։

«Ես գիտեմ, որ որքան էլ դժվար ու երկար ուղի Աստված ուղարկի ինձ, նա միակն է, ով միշտ կհավատա ինձ ու առաջ կմղի:

Քո ծնունդով ես հասկացա, որ այս աշխարհում ես մենակ չեմ լինի, քանի որ կաս դու՝ իմ Ալեքս։
Ամեն օրվա և ամեն տարվա հետ դու նոր զգացողություններ ես բացում իմ մեջ: Տղաս, ես ծնվել եմ, որպեսզի դառնամ քո մայրը, իսկ դու ծնվել ես իմ հենարանը լինելու համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE