Արփի Գաբրիելյանն՝ առանց շպարի

10:41   3 մարտի, 2021

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Արփին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու շպարված չէ։ Նա լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը փայլուն հագուստ էր կրում։ Արփին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոց, մատանիներ։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Նուրբ»։



© NEWS.am STYLE