«Շատ գեղեցիկ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը

11:37   3 մարտի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լուսինեն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում նշել է, որ մարտի համար մեծ ծրագրեր ունի։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրում Լուսինեն առանց շպարի էր, հավաքել էր վարսերը։ Նա մոխրագույն շապիկ էր կրում եւ վերարկու։ Կերպարն ամբողջացնում էր ոճային ականջօղը։ Հրապարակմանը կից Լուսինե Թովմասյանը գրել էր․ «Հուսամ այս Գարունը կվայելենք...»։



© NEWS.am STYLE