Մեգան Մարքլը դատարանի միջոցով 1,8 մլն դոլար կստանա թերթից հորն ուղղված նամակը հրապարակելու համար

20:01   3 մարտի, 2021

Մեգան Մարքլը վերջնական հաղթանակ է տարել «Associated Newspapers»-ի դեմ դատական գործում, որը ներկայացնում է Mail On Sunday եւ MailOnline պարբերականները։ Դատարավորը որոշել է, որ պատասխանողը պետք է վճարի դատական ծախսերի 90 տոկոսը՝ 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաեւ իրեն փոխանցել նամակի կրկնօրինակները, վերացնել դրա բոլոր հիշատակումները եւ պահանջել է թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին որոշում էր կայացրել, որ տաբլոիդները խախել են  գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։  

2019թ․-ին պարբերականը հոդվածների շարք է հրապարակել, որոնցում մեջբերել է Սասեքսի դքսուհու նամակը, որը ուղղված էր նրա հորը՝ Թոմաս Մարքլին։ Մեգանի փաստաբանները պնդում էին, որ լրագրողները զբաղվել են հալածանքով, նվաստացրել դքսուհուն եւ կանխամտածված նրա խոքերը կտրել են կոնտեքստից։

2019թ․-ի հոկտեմբերին արքայազն Հարին եւս պաշտոնական հայտարարություն է արել՝ պատմելով, որ կնոջ նկատմամբ ծաղրը լրատվամիջոցներում շատ հեռուն է գնացել։ «Ես տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում, երբ մեկին, ում ես սիրում եմ, ապրանքի են վարծում այն աստիճանի, որ արդեն չեն ընդունում որպես իրական մարդու։ Ես կորցրել եմ մորս եւ հիմա նայում եմ, թե ինչպես է կինս նույն ուժերի զոհը դառնում»։ Վերջերս Ջեյմս Կորդենին տված հարցազրույցում արքայազնը պարզաբանել է, որ մամուլի ճնշումը հիմնական պատճառն է դարձել, որի արդյունքում զույգը ստիպված է եղել ԱՄՆ տեղափոխվել։

Լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE