Ոճաբանի մոտ քնած Քիմ Քարդաշյանի լուսանկարը մեմ է դարձել

17:12   3 մարտի, 2021

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը, որում հայուհին քնել է ոճաբանի մոտ, համացանցում վիրուսային է դարձել։ Երբ հարդարել են նրա մազերը, Քիմն այնքան է թուլացել, որ քնել է՝ բերանը բաց։

Ոճաբան Քրիս Էփլթոնը լուսանկարվել է նրա հետ եւ այն հրապարակել Instagram-ում։ Լուսանկարը մեմի է վերածվել, իսկ օգտատերերը այն օգտագործել են որպես գլխավոր նկար։

«Աստված իմ, ձեր նկարները, ես ծիծաղում եմ»,- Twutter-ում արձագանքել է Քարդաշյանը։ Նա նաեւ կատակով մեկնաբանել է իր ոճաբանի հրապարակումը. «Գրողը տանի, ես ատում եմ քեզ։ Դու պարզապես տանջել ես ինձ»։

Լուսանկարները՝ Instagram


 



© NEWS.am STYLE