Սկանդալից հետո Nike Inc.-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

19:12   3 մարտի, 2021

Nike Inc.-ի գործադիր տնօրեն Էնն Հեբերթն անսպասելիորեն լքել է ընկերությունը, երբ Bloomberg Businessweek-ը հայտնել, է, որ նրա որդին մարզակոշիկների վերավաճառքի բիզնես է վարում եւ օգտագործում է նրա անունով կրեդիտային քարտը, հայտնում է Business of Fashion-ը։

Էնն Հեբերթը պաշտոնը զբաղեցնում էր նախորդ տարվա հունիսից՝ ղեկավարելով  Nike–ի վաճառքները, մարկետինգը եւ մերչենդայզինգը Հյուսիսային Ամերիկայում։ Նա ընկերությունում աշխատել է ավելի քան 25 տարի։

Bloomberg Businessweek-ի վերջին հոդվածում խոսվում է այն մասին, որ Ջո Հեբերթը՝ Աննայի որդին, որը թողել է ուսումը քոլեջում, գումար է վաստակում՝ մարզակոշիկներ վաճառելով։ Նա սկսել է հագուստ ու կոշիկներ վաճառել միջին դպրոցում եւ հիմա յուրաքանչյուր ամիս հարյուր հազարավոր դոլարներ է վաստակում։

Էնի Հեբերտը չի պատասխանել հարցերին, որոնք ուղարկվել են էկելտրոնային փոստով Bloomberg-ի հրապարակման համար։ Nike-ի ներկայացուցիչն ասել է, որ գործադիր տնօրենը որդու բիզների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ընկերության համար բացահայտել է 2018թ․-ին։ Ապրանքանիշը պնդում է, որ Հեբերթը չի խախտել ընկերության քաղաքականությունը եւ գաղտնի տեղեկատվություն չի հրապարակել։

Լուսանկարը՝ Facebook



© NEWS.am STYLE