«Բնական գեղեցկություն». Սիրուն Մինասի լուսանկարը

18:13   3 մարտի, 2021

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիրունը բաց գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Սիրունը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Բնական գեղեցկություն»։

Օրերս տեղադրված լուսանկարում Սիրունը պատկերված էր ամուսնու եւ որդու հետ։ Կադրն արվել էր ընտանեկան հանգստի ժամանակ։ Սիրունը կրում էր ամառային հագուստ՝ տաբատ, բլուզ։ Կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Գեղեցիկ ընտանիք», «Ամենաբարի ընտանիք», «Բալիկը հրաշք է»։



© NEWS.am STYLE