«Փայլիր». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

17:38   3 մարտի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բեմական կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոֆին երկար, փայլուն զգեստ է կրում։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ «Փայլիր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։  

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ կադրում Սոֆին պատկերված էր սիրելիի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Հրապարակմանը կից Սոֆին անգլերեն լեզվով գրել էր․ «Մենք»։ Հետեւորդները նույնպես անմասն չէին մնացել․ «Սեր, սեր, լիքը սեր», - գրել է նրանցից մեկը։



© NEWS.am STYLE