Եվա Բաղդասարյանի նուրբ կերպարը

16:39   3 մարտի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Եվան արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։

«Կյանքումդ ավերող մի բան պիտի ունենաս, որ կառուցածդ լավ երեւա։ Պիտի կոտրող ունենաս, որ քեզ ուժեղ դարձնողը ավելի շատ սիրվի։ Պիտի մի օր ամեն ինչդ տակնուվրա լինի, որ հանդարտվելդ զգացվի։ Պիտի կարողանաս սիրել, որ սիրվելուց չվախենաս։ Պիտի ապրես, որ կյանքդ կորցնելուց չափսոսես չապրելուդ համար...»,- հրապարակումը մակագրել է նա։



© NEWS.am STYLE