Ժաննա Ֆրիսկեի զգեստն աճուրդի են հանել 100 հազար ռուբլիով

18:53   3 մարտի, 2021

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի զգեստներից մեկն աճուրդի կհանվի։ Այն կանցկացվի մարտի 5-ին Կրասնոգորոդսկում «Պատրաստված է սիրով։ Լի է բարով» ձեռնարկատերերի բարեգործական ֆորումի ընթացքում։

Միջոցառման ընթացքում «Ժաննա Ֆրիսկե. ես կողքիդ եմ» («Жанна Фриске - Я рядом!») բարեգործական հիմնադրամը համերգ եւ աճուրդի կանցկացնի, որի ընթացքում լոտերից մեկը կլինի աստղի զգեստը, որով նա 2008թ․-ին մասնակցել է «MTV Russia Music Awards»-ին։ Ոսկեփայլ զգեստը հաջողությամբ ընդգծել էր երգչուհու կազմվածքը։ Շատ ոճաբաններ մինչ այժմ կարծում են, որ սա Ժաննայի լավագույն կերպարներից մեկն է կարմիր գորգից։ Լոտի մեկնարկային արժեքը հարյուր հազար ռուբլի է։

View this post on Instagram

A post shared by "Жанна Фриске - Я рядом!" (@zhannafriskefond)

Ժաննան ոճի հետ կապված հարցերով հաճախ էր խորհրդակցում Վլադ Լիսովեցի հետ։ Նրանք ընկերական հարաբերություններ ունեին ավելի քնա 20 տարի։ Հենց Վլադն է եղել երգչուհու բոլոր սանրվածքների հեղինակը։

«Նա պարզապես իմ մոլորակից է։ Նա աշխարհը զգում էր ոչ միայն ծաղիկների ու փայլերի միջոցով, թեեւ որպես կին՝ սիրում էր այդ ամենը, այլեւ էներգետիկայի միջոցով։ Նա ինձ համարում էր իր ավագ եղբայրը»,- պատմել է Լիսովեցը։

Ֆրիկսեն կյանքից հեռացել է 2015թ․-ի հունիսն գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո։ Անկախ բժիշկների ջանքերից, չի հաջողվել փրկել երգչուհուն։ Ժաննան ու Դմիտրի Շեպելեւը որդի ունեն՝ Պլատոնը, որն ապրում է հոր հետ։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE