«Հեյ, ես կոլումբիացի եմ». Էնթոնի Հոփկինսը պարային նոր տեսանյութ է հրապարակել

23:11   3 մարտի, 2021

Էնթոնի Հոփկինսը սոցիալական ցանցերում հրապարակել է «երեքշաբթիի մեղեդիները» (Tuesday Tunes) տեսանյութը: Նոր տեսահոլովակում նա Հավայան վերնաշապիկով եւ կարմիր շորտերով պարում է Պուերտո Ռիկացի երգիչ Էլվիս Կրեսպոյի Tu Sonrisa երգի ներքո: «Հեյ, ես կոլումբիացի եմ», - ասել է 82-ամյա դերասանը: Twitter - ում հոլովակն արդեն հավաքել է 2,9 միլիոն դիտում, իսկ TikTok-ում՝ 1,5:

Անցյալ տարվա մայիսին Հոփկինսը օգտահաշիվ էր բացել TikTok-ում եւ տեսանյութ տեղադրել Toosie Slide պարային չելենջի համար: «Դրեյք, ես ուշացա երեկույթից, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք», — իր առաջին հրապարակմանը կից գրել էր դերասանը: Հոփկինսը այժմ էլ ակտիվորեն վարում է իր էջը, որն ունի ավելի քան մեկ միլիոն բաժանորդ։



© NEWS.am STYLE