«Մի 5 տարի հետո, երբ հարցնեն՝ ինչու չկա Հայաստան, Google-ը կհիշեցնի ձեզ, որ ոտքի չկանգնեցիք». Մհեր Մկրտչյան

15:55   3 մարտի, 2021

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր լինելու է Բաղրամյան պողոտայում։

«Մի 5 տարի հետո, երբ հարցնեն՝ ինչի չկա Հայաստան, Google-ը կհիշեցնի ձեզ, որ ոտքի չկանգնեցիք ու երկիրը տվեցիք տիգռովի ծյոծյաներին եւ «Մեզ Արցախ պետք չի ու ոչինչ որ զոհվել են» ձյաձյա-ծյոծյաներին:

Չգիտեմ՝ որ երկրում կապրեմ ես, բայց խիղճս հանգիստ կլինի` ազնիվ լինելու, բաց դիրքորոշում ունենալու ու անտարբեր չլինելու համար: Google-ը հիշում է ամեն ինչ:

16:00 Բաղրամյան»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։



© NEWS.am STYLE