Պաուլինա Անդրեեւան եւ Ֆյոդոր Բոնդարչուկը ծնողներ են դարձել

16:05   3 մարտի, 2021

Պաուլինա Անդրեեւան եւ Ֆյոդոր Բոնդարչուկը ծնողներ են դարձել: Ռեժիսորի կինն ուրախալի նորությունը հայտնել է Instagram-ում։ «Իվան Ֆեոդորովիչ Բոնդարչուկ․ 02․03․2021»,- գրել է Պաուլինան։ 

Հրապարակմանը կից լուսանկարում հղի դերասանուհին սեւ գիշերազգետս է կրում, ձեռքերով բռնել է որովայնը։

View this post on Instagram

A post shared by Paulina Andreeva (@_paulina_andreeva_)

Պաուլինայի դեպքում փոքրիկն առաջնեկն է, նրա ամուսնու դեպքում՝ երրերոդ երեխան։ Ֆյոդոր Բոնդարչուկը երկու մեծահասակ երեխաներն ունի, որոնք ծնվել են առաջին կնոջ՝ Սվետլանա Բոնդարչուկի հետ ամուսնության ընթացքում, ինչպես նաեւ երկու թոռնուհի։

Զույգն ամուսնացել է 2019թ.-ին:

Գլխավոր լուսանկարը՝ «ՌԻԱ Նովոտսի»/Եկատերինա Չեսնոկովա



© NEWS.am STYLE