«Ողջույն, մարտ». Լիլուն ներկայացել է դասական ոճում

21:47   3 մարտի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Լիլուն արձակել է երկար մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ողջույն, մարտ»,- հրապարակումն անգելերով մակագրել է երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում։  

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոց եւ մատանի։ Օգտատերերը դրական մեկնաբանություններ էին գրել. «Սիրուն»։



© NEWS.am STYLE