Մարտին կրկին կթողարկեն Adidas Yeezy-ի բոլոր մոդելները

13:28   4 մարտի, 2021

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Yeezy ապրանքնաիշի բոլոր մոդելները կրկին կթողարկվեն, ինչպես նաեւ մարզակոշիկների նոր զույգ վաճառքի կհանվի, հայտնում է Complex-ը։

Տեղեկատվությունը հրապարակել է ​​Yeezy Mafia-ն։ Ընկերությունը նաեւ հայտնել է, որ այս ամիս կխաղարկեն ինը տարբեր մարզակոշիկներ։

Հավաքածուն կներառի «Quantum» QNTM BSKTBL մարզակոշիկների վերաթողարկված տարբերակը, ինչպես նաեւ «Sea Teal»-ի նոր գունազարդումն ու Yeezy 450 նոր մոդելի՝ երկար սպասված դեբյուտը, Yeezy Boost 350 V2 անփոփոխ հանրաճանաչ մոդելի նոր տարբերակը։ Բացի այդ՝ ծրագրվում է Yeezy 700-ի, Yeezy Boost 380-ի եւ Yeezy Foam Runner V2 եւ V3-ի նոր ուրվագծերի թողարկումը։  

Adidas Yeezy-ի թողարկման օրը կարող է փոխվել, քանի որ թողարկման մասին տեղեկատվությունն ապրանքանիշը դեռ չի հաստատել։



© NEWS.am STYLE