«Հոյակապ». Լիլուի գրավիչ կերպարը

16:37   4 մարտի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դասական կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը սպիտակ հագուստ է կրում։ Լիլուն բաձրակրուկներ է կրում եւ վառ շպարով է։ նա արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները դրական խոսքեր են գրել. «Հոյակապ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Լիլուն արձակել էր երկար մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ողջույն, մարտ»,- հրապարակումն անգելերով մակագրել էր երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում։ 



© NEWS.am STYLE