«Գործնական հանդիպում». Աստղիկ Սաֆարյանի լուքը

17:13   4 մարտի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է մանուշակագույն բլուզի հետ։ Աստղիկ Սաֆարյանը մարզակոշիկներով է, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ակնոց եւ վզնոց։ «Հենց հիմա։ Գործնական հանդիպումների ընթացքում համ էլ հասցնում ենք սենց սիրուն գունավոր ֆոտոներ էլ անել»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում Աստղիկը սեւ բլուզ էր կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կապույտ պիջակ էր ընտրել ու բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացնում էին ոճային պայուսակն ու վզնոցները։ «Երեկվա մասին»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Հրաշալի եւ անկրկնելի գեղեցկություն»։



© NEWS.am STYLE