18:42 4 մարտի, 2021«Injective Protocol» ընկերությունը նյույորքյան թանգարանից 95 հազար դոլարով գնել է փողոցային նկարիչ Բենքսիի «Morons» նկարը՝ այրելու եւ թվային ակտիվի վերածելու նպատակով, հայտնում է CBS-ը։
«Pest Control» գործակալությունը, որը ստեղծվել է նկարիչի կողմից, հաստատել է ստեղծագործության իսկությունը։ Այրելուց հետո, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, նկարը վերածել են NFT-ի։ Նշվում է, որ սա առաջին դեպքում է, երբ արվեստի իրական ստեղծագործությունը վերածվում է վիրտուալ ակտիվի։

«Morons» նկարի վրա պատկերված է իրական պատմական պահ՝ իրավիճակը, երբ նկարիչ Վինսենտ վան Գոգի «Արեւածաղիկներ» նկարը աճուրդում վաճառվեց 50 մլն դոլարով։ Դա սկիզբ է դրել մեծ լոտերով աճուրդների պրակտիկային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենսքիի գրաֆիտիով պատի մի մասը վաճառել են «վեց նիշ ունեցող թվով»։
Լուսանկարը՝ Getty Images