«Իսկ շուտով դու կմեկնես, Դավիթ, Հայաստանից». Ֆիլիպ Կիրկորովը խոստացել է «Եվրատեսիլ» ուղարկել Բուզովայի նախկին սիրելի Դավիթ Մանուկյանին

11:32   5 մարտի, 2021

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստացել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին ուղարկել ռեփեր եւ բլոգեր Դավիթ Մանուկյանին՝ Դավային, գրում է StarHit-ը։

Մարտի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել Կիրկորովի սան Նատալյա Գորդիենկոյի «Sugar» երգի շնորհանդեսը, որի հետ նա այս տարի մրցույթում կներկայացնի Մոլդովան։ Միջոցառմանը մասնակցել է Կիրկորովի ընկերը՝ Դավիթ Մանուկյանը։ «Նատալյան «Եվրատեսիլի» աստղ է։ Իսկ շուտով դու կմեկնես, Դավիթ, Հայաստանից»,- կարմիր գորգի վրա շփման ընթացքում հայտարարել է Կիրկորովը։

Երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին սիրելին Կիրկորովի խոսքերը նախ որպես կատակ է ընդունել, սակայն հետո հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել առաջարկը։ «Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփի արքային»,- ասել է Դավան։

Ավելի վաղ ռոսւական «Առաջին ալիքը» հայտնել է, որ կատարողին ու երգը, որոնք Ռուսաստանը կներկայացնեն 2021թ․-ի մայիսին Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին, կընտրվեն հանիդատեսի քվեարկությամբ։ Այդ նպատալով որոշում է կայացվել հատուկ շոու անցկացնել մարտի 8-ին։ Միջազգային մրցույթի պոտենցիալ մասնակիցների ցանկում են հայտնվել Մորգենշտերը, Եգոր Կրիդը, Անտոն Բելյաեւը «Therr Maitz» խմբից եւ #2Маши դուետը։

2020թ․-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթը չեղարկվել է համավարակի պատճառով։ Երաժշտական միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 18-22-ը Ռոտերդամում 41 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE