Շքեղ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

11:11   5 մարտի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ է կրում եւ շրջազգեստ, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը հավաքել է մազերն ու վառ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ «Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ։ Օ․ Բալզակ»,- հրապարակման մեկնաբանություններում մեջբերել է երգչուհին։  

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր մանուշակագույն բլուզի հետ։ Աստղիկ Սաֆարյանը մարզակոշիկներով էր, իսկ կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ակնոց եւ վզնոց։ «Հենց հիմա։ Գործնական հանդիպումների ընթացքում համ էլ հասցնում ենք սենց սիրուն գունավոր ֆոտոներ էլ անել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE