Կայուն նորաձեւություն. Vogue Italia-ի անդրադարձը հայ դիզայներներին

12:43   5 մարտի, 2021

Լոնդոնում նորաձեւության վերջին շաբաթվա ընթացքում բրիտանական «Fashion Scout» կազմակերպությունը եւ հայկական «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» հկ-ն համագործացկել են թվային նախագծի շուրջ՝ ներկայացնելով վեց երիտասարդ դիզայներների, հայտնում է Vogue Italia-ն։

Դիզայներները հնարավորություն են ունեցել իրենց հավաքածուները ցուցադրել «see-now-buy-now» (տես հիմա, գնիր հիմա) ձեւաչափով՝ մեծացնելով իրենց համաշխարհային ցանցը։

Պարբերականն անդրադարձել է բրիտանական «Fashion Scout»-ի եւ «Նորաձեւության եւ դիզայնի պալատի« համագործակցությանը։ «Նորաձեւության եւ տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը նախաձեռնվել է հասարակական կազմակերպության կողմից եւ նպատակ ունի աջակցել եւ կայուն էկոհամակարգ ստեղծել հայկական տեքստիլ արդյունաբերության համար։

Vogue Talents-ը ներկայացրել հայակական երեք խոստումնալից դիզայներների։

RUZANĒ

Ապրանքանիշը ստեղծվել է 2016թ-ին Ռուզաննա Վարդանյանի կողմից` որպես կանացիության եւ ոճի դեկլարացիա։ «Մենք ձգտում ենք ուժեղ ու անվախ լինել, բայց խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ, մեր ուժը մեր կանացիությունն է»,- նշել է դիզայները։

Nelly Serobyan

Դիզայներ Նելի Սերոբյանի աշխատանքների հիմքում վստահությունն է, անկախությունն ու ավանդույթը։ Մինիմալիստական զգեստապահարանն ընդգծում է կնոջ անհատականությունը։

LOOM Weaving

2014թ․-ին Ինգա Մանուկյանի կողմից հիմնված ապրանքանիշն առաջարկում է ժամանակակից զգեստապահարանի էվոլյուցիան՝ պրակտիկ հագուստի կոնցեպտը համադրելով դետալների նկատմամբ ուշադրությամբ, որոնք բնորոշ են գործվածքին:

Լուսանկարները՝ Vogue, ©aghayan



© NEWS.am STYLE