14:13 5 մարտի, 2021Ադելն ու նրա նախկին ամուսինը՝ Սայմոն Կոնեկին, բաժանման մասին հայտարարելուց գրեթե երկու տարի անց ավարտել են ամուսնալուծության գործընթացը, հայտնում է Us Weekly-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել Ադելի եւ Սայմոնի հետաքրքրաշարժ համաձայնության մասին. երգչուհին նախկին սիրելիի հետ համաձայնագիր է ստորագրել, որ ոչ հարցազրույցներում, ոչ իր երգերում չի պատմի նրա հետ հարաբերությունների մասին։ Ադելին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր. «Նրանք անհանգստանում են որդու՝ Անջելոյի համար եւ ուզում են, որ նա պաշտպանված լինի։ Այդ պատճառով Ադելը որոշել է նույնիսկ չերգել նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Սա հարգանքի նշան է նրա կողմից»։ Ինսայդերը նաեւ նշել է, որ սիրային ապրումները մշտապես Ադելի շարժիչ ուժն են եղել, սակայն սպասվող ձայնասկավառակի դեպքում ամեն ինչ այլ կլինի։

Նախօրեին դատավորը, որը զբաղվում է նրանց գործով, ստորագրել է համաձայնագիրը, ինչը նշանakում է, որ 31-ամյա արտիստի ու նրա նախկին սիրելիի ամուսնությունը լուծված է։
Ադելը Կոնեկիի հետ ամուսնացել է 2016թ․-ին, իսկ 2019թ․-ի սկզբին զույգը բաժանվել է։ Միայն երկու տարի անց Սայմոնն ու Ադելը որոշել են պաշտոնապես լուծել ամուսնությունը։ Աղբյուրը նշել է, որ երգչուհու ու Կոնեկիի հարաբերություններն արագ սառել են եւ վերածվել ընկերականի. «Նրանց հարաբերությունները զարգանում էին, բայց ինչ-որ պահի նրանք ավելի շատ ընկերներ են դարձել, քան սիրահար զույգ։ Նրանք հասկացան, որ ռոմանտիկ զգացմունքները հեռացել են։ Դա հիասթափություն է, հարաբերությունները պարզապես չեն աշխատել»։
Այս տարի Ադելի երկրպագուները սպասում են նրա նոր ձայնասկավառակի թողարկմանը՝ առաջինը հինգ տարվա ընդմիջումից հետո։
Լուսանկարները՝ Facebook