19:11 5 մարտի, 2021Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է ուսերի հատվածում բաց տոպի եւ գոտու հետ։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Ընտրիր քո տրամադրությունը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սպորտային բլուզ էր կրում։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նվազագույն շպարով էր։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։