Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին

14:36   5 մարտի, 2021

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին: Այս մասին հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

«Համապարփակ քննարկումներից եւ բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Մրցույթի կայքի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Մարտին Օսթերդալը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը զղջում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է չմասնակցել այս տրվա մրցույթին։ «Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լավ արդյունքներ է գրացնել եւ մշտապես որակյալ կատարումներ է ներկայացրել բեմում։ Մենք հասկանում ենք չմասնակցելու պատճառները եւ Ռոտերդամում կկատորենք նրանց աշխատասեր ու պրոֆեսիոնալ պատըվիրակությանը։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2022թ.-ին»։

«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին  կմասնակից 40 երկիր՝ մրցելով երկու կիսաեզարփակիչների (մայիսի 18 եւ 20) եւ եզրափակչի ընթացքում (մայիս 22)։



© NEWS.am STYLE