Dolce & Gabbana-ն հայց է ներկայացրել Diet Prada-ի դեմ զրպարտության համար

16:42   5 մարտի, 2021

Dolce & Gabbana ապրանքանիշի Իտալիայում դատական հայց է հերկայացրել Instagram-այն Diet Prada էջի դեմ, որին մեղադրում է զրպարտության համար։ Հայցում նշվում է, որ զրպարտող հրապարակումները 2018թ․-ի #DGLovesChina սկանդալային գովազդային արշավի դեմ ապրանքանիշին վնասեր են հասցրել եւ մի քանի կարեւոր դեսպանի կորստի հանգեցրել, այդ թվում Քարդի Բին, Քեթի Փերին եւ Քիմ Քարդաշյանը։ Dolce & Gabbana-ի ներկայացուցիչները ծրագրում են դատարանի միջոցով ապրանքանիշի համար 3 000 000 եվրո ստանալ, եւս 1 000 000-ը՝ Ստեֆանո Գաբանայի համար։

Ի դեպ, Diet Prada հաշվի սեփականատերերը եւս անտարբեր չեն մնացել. նրանք պատասխան հայց են ներկայացրել խոսքի ազատության պաշտպանության համար։

«Սպառնալիքները լրագրողների հասցեին, «ֆեյք լուրերի» տարածման մեղարանքները սայթաքուն ճանապարհ են էքստրեմիզմի ճանապարհին։ Այժմ ապրանքանիշերն ու հանրային դեմքերը պետք է մեդիայի քննադատությանը պատասպանեն պրոգրեսիվ գործողություններով եւ ոչ թե դատական հայցերով»,- հայտարարել է Լինսդի Շայլերը՝ սկանդալային էջի ստեղծողներից մեկը։

Հիշեցնենք՝ սկանդալը հասունացել է դեռ 2018թ․-ին, երբ Diet Prada-ն Dolce&Gabbana-ին #DGLovesChina գովազդային արշավի պատճառով մեղադրել է ռասիզմի համար։ Այս ամենը տեղի է ունեցել Շանհայում մասշտաբային ցուցադրությանը պատրաստության ընթացքում, երբ ապրանքանիշի չինացի մոդելների մասնակցության արշավ թողարկեց, որը ներկայացնում էր Չինասանի եւ ընդհանուր առմամբ ասիականմ երկրների բնակիչների մասին կարծրատիպերը։ Սակայն երբ սկանդալը թափ է հավաքել, ստիպված են եղել չեղարկել ցուցադրությունը Շանհայում, իսկ չինական խոշոր ինտերնետ հարթակները հրաժարվել են համագործակցել ապրանքնաիշի հետ։

Լուսանկարները՝ Facebook/Getty Images



© NEWS.am STYLE