Ծնվել է «Ազիզյանները» սիթքոմի Մարիի երկրորդ որդին

16:00   5 մարտի, 2021

Ծնվել է «Ազիզյանները» սիթքոմի դերասանուհի Մարի Պետրոսյանի երկրորդ զավակը: Մարին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեց ուրախալի լուրը` նշելով, որ որդի է ունեցել: «Տղաս այսօր է լույս աշխարհ եկել: Ամեն բան շատ լավ է անցել` ես եւ երեխան մեզ լավ ենք զգում»,- ասաց երջանիկ մայրիկը` տեղեկացնելով, որ որդուն Վազգեն են անվանել:

«Մեր տղայի անունն ամուսինս է որոշել... Անչափ երջանիկ ենք` Մոնթես եղբայր ունեցավ»:

Նշենք, որ Մարիի ավագ որդին` Մոնթեն, ծնվել է 2019-ին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մարիին` փոքրիկին մաղթելով անհոգ ու խաղաղ մանկություն:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE