Սոֆյա Ռոտարուն երիտասարդացել է սեփական ճարպի օգնությամբ

23:09   5 մարտի, 2021

Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում բացահայտել է 73-ամյա Սոֆյա Ռոտարուի գեղեցկության եւ երիտասարդության գաղտնիքները։ Նրա խոսքով՝ երգչուհին միշտ առողջ կենսակերպ է վարել եւ երկար ժամանակ ապրել է ծովին մոտ, ինչն ազդել է նրա դեմքի գույնի վրա, բացի այդ՝ բազմաթիվ անգամներ պլաստիկայի է դիմել. կատարել է իրանի ձգում, ճակատի էնդոսկոպիկ ձգում, բլեֆարոպլաստիկա եւ ձգումներ։ Բացի այդ՝ վիրաբույժը ենթադրել է, որ երգչուհին երիտասարդանում է լիպոֆիլինգի՝ սեփական ճարպի օգնությամբ։

Լպիոֆիլինգը բավական հայտնի պրոցեդուրա է, որի ընթացքում սեփական ճարպը վերցվում է որովայնի հատվածից, մշակվում եւ ներարկվում այտոսկրերի եւ ստորին ծնոտի հատվածում։ Հորմոնալ ճարպն առավել կայուն է արտաքին միջավայրի ագրեսիվ գործոնների նկատմամբ, համարվում է, որ այն օգնում է դեմքին անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար, որը մի քանի տարի առաջ Ռոտադրուի մոտ չի նկատվել, հայտնել է Վոլոդչենկովը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում տարածված է դարձել դաստակների լիպոֆիլինգը։ Այդ պրոցեդուրան օգնում է ազատվել մաշկի կնճռոտվածությունից եւ արտահայտված անոթային ցանցից։

«Կարող եմ միանշանակ ասել, որ բժիշկը, որը վիրահատում է նրան, հիանալի մասնագետ է։ Աշխատանքը կատարված է նուրբ եւ շրջապատի համար բոլորովին նկատելի չէ։ Անզեն աչքով անմիջապես չես հասկանա, որ վիրահատական միջամտություններ են կատարվել. Ռոտարդուի մոտ ամեն ինչ ներդաշնակ ու բնական տեսք ունի»,- ընդգծել է վիրաբույժը։



© NEWS.am STYLE