«Տիկնիկ». Սոֆյա Պողոսյանի ոճային կերպարը

20:45   5 մարտի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը կանաչ գույնի վերարկու է կրում։ Սոֆյան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «գարուն», «սերն ամենուր է»։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը բաց գույնի բլուզ էր կրում։ Սոֆյան հյուսքերով է, բնական շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE