21:41 5 մարտի, 2021Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում բաց գույնի վերնաշապիկ է կրում։ Երգչուհին հյուսքերով է, նախապատվություն է տվել վառ շպարին։ Երիտասարդ մայրիկը սեւ-սպիտակ լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ մայրիկ»:

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր որդու՝ Նեոյի հետ։ Մայր ու որդի կերպարանք էին ընդունել մեքենայի կողքին, պալմաների ֆոնին։ Նրանք կրում էին միանման հագուստ։ Հրապարակմանը կից Մարտան գրառում չէր կատարել, սակայն երկրպագուներն ու հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրանց․ «Այնքան քնքուշ եք»։