Մաշկի խնամքի հինգ վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել

19:24   7 մարտի, 2021

Ցանկացած կին մարմնի խնամքի հետ կապված գործողությունների որոշակի կարգ ունի: Բայց որքանո՞վ են դրանք ճիշտ, ինքներս էլ չենք կարող իմանալ: Սովորույթների շարք կա, որոնք ընդհանրապես օգտակար չեն կամ ձեր մաշկին հարմար չեն: Դրանցից պետք է հնարավորինս շուտ ազատվել:

Սխալ ընտրված միջոցներ

Կոսմետոլոգները պնդում են, որ սա առավել հաճախ հանդիպող սխալներից է, որոնք թույլ են տալիս կանայք: Մաշկի խնամքի համար անթերի հավաքածուն պետք է հետեւյալը լինի.

չոր մաշկ. կրեմային բաղադրությամբ լվացվելու միջոց, որն իր մեջ չի ներառում օճառ, ինչպես նաեւ լավ խոնավեցնող կրեմ:

խառը մաշկ. լվացվելու համար փրփրող միջոց, ամբողջ դեմքի համար նուրբ խոնավեցնող միջոց, որն իր մեջ յուղեր չի պարունակում եւ դեմքի չոր հատվածների համար հատուկ միջոց:

յուղոտ մաշկ. սալիցիլաթթվի հիմքով լվացվելու միջոց, փայլը կորցնող լոսյոն կամ կրեմ եւ թթուների հիմքով սքրաբ:

Չափից շատ պիլինգ

Մաշկաբանների պնդմամբ, մաշկը թեփից ազատելու համար նախատեսված միջոցների չարաշահումը հանգեցնում է մաշկի չորացման եւ մաշկային ճարպի արտադրման արագացմանը: Մեխանիկական սքրաբները լավ կլինի փոխարինել կրեմային միջոցներով՝ կաթնային կամ գլիկոլիկ թթվի հիմքով:

Պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքի բացակայություն

Դեմքի խնամքի հետ մեկտեղ, մաշկի այլ հատվածները նույնպես խնամքի կարիք ունեն: Վաղ տարիքից պետք է սովորություն դարձնել խնամել պարանոցի եւ դեկոլտեի հատվածը: Այդ հատվածները նույնպես խոնավեցման ու սնուցման կարիք ունեն:

Արեւից պաշտպանող միջոցներից հրաժարվելը

Պետք է սովորություն դարձնել օգտվել արեւից պաշտպանող միջոցներից՝ 15 միավորից բարձր գործոնով: Ի դեպ, լողափի եւ ամառանոցային հանգստի համար անհրաժեշտ է ավելի բարձր գործոն ընտրել, այն դեպքում, երբ քաղաքային պայմաններում 15-30 միավորը բավական է: Մի մոռացեք արեւից պաշտպանող միջոցները քսել ոչ միայն դեմքի մաշկին, այլ նաեւ մարմնի մյուս բաց հատվածներին:

Դիմահարդարման համար կեղտոտ վրձիններ օգտագործելը

Անհրաժեշտ է պարբերաբար լվանալ վրձիններն ու սպունգերը: Դրա համար փափուկ օճառ եւ ջուր օգտագործեք: Վաճառքում կարելի է գտնել նաեւ կոսմետիկ գործիքներն արագ լվացող միջոցներ:



© NEWS.am STYLE