Նիկոլաս Քեյջը ամուսնացել է հինգերորդ անգամ. սիրելին փոքր է նրանից 30 տարով

14:34   6 մարտի, 2021

Ամերիկացի 56-ամյա դերասան Նիկոլաս Քեյջն ամուսնացել է 26-ամյա Ռիկո Շիբատայի հետ, որը 4 տարով փոքր է իր ավագ որդուց: Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ Լաս Վեգասի Wynn հյուրանոցում։ Հարսանիքի օրը պատահական չի ընտրվել։ Այն դերասանի հանգուցյալ հոր ծննդյան օրն է։

Ամուսնության արարողության ժամանակ աղջիկը կրել է ճապոնական կիմոնո, իսկ Քեյջը՝ սմոքինգ։ Ռիկոն վերցրել է ամուսնու ազգանունը։

Պարբերականի տվյալներով՝ Քեյջն իր նշանադրության մասին հայտարարել է անցյալ տարվա օգոստոսին։ Նա Շիբատային առաջարկություն է արել FaceTime-ի միջոցով, իսկ FedEx-ի միջոցով մատանին ուղարկել։

Լուսանկարները՝ TMZ



© NEWS.am STYLE