Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին

23:13   6 մարտի, 2021

Շուտով մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Կանայք ու աղջիկները անհամբերությամբ են սպասում այս օրվան: Իսկ մենք ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն օրը վերածել իսկական տոնի:

1. Այցելություն գեղեցկության սրահ

Այցելեք գեղեցկության սրահ: Հետեւեք Ձեր արտաքին տեսքին. չէ՞ որ այսօր Ձեր օրն է:

2. Շոփինգ

Ընկերուհիների հետ գնացեք շոփինգի: Հիանալի կլինի գարնանն ընդառաջ  գնել նոր զգեստներ եւ թարմացնել պահարանը: Հատկապես մարտի 8-ին հնարավոր է՝ լինեն զեղչեր, եւ դուք ավելի մատչելի կգնեք Ձեզ դուր եկածը:

3. Մասնակցեք տոնական միջոցառումների

Վատ չէր լինի , եթե ընկերների հետ ժամանակ անցկացնեիք որեւէ ակումբում: Հնարավոր է տոնի առիթով կազմակերպվեն  անսովոր խաղեր եւ դուք հաղթող ճանաչվեք: Հիանալի  է:

4. Ակտիվ հանգիստ

Եթե նախընտրում եք ակտիվ հագիստ, ուրեմն ընկերուհիների հետ գնացեք բոուլինգ խաղալու, կամ էլ սահելու: Հնարավոր է հանդիպեք նոր ընկերների:

5. Բացահայտեք նոր սրճարան

Բացահայտեք նոր սրճարան. լավ միտք է: Այցելեք այնպիսի վայր, որտեղ դեռ չեք եղել: Պատվիրեք այնպիսի ուտեստ, որից դեռ չեք ճաշակել:

Աղբյուրը՝ Onedio



© NEWS.am STYLE