Ոճափոխված Իրինա Այվազյանի նոր լուսանկարները

22:49   6 մարտի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գարնանային սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճափոխված դերասանուհին կրում է բաց երանգի հագուստ, մոխրագույն մարզակոշիկներ։ Իրինան արձակել է ուղիղ հարդարված վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւապաշտպան ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Իրինան արտահատիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։  Իրինան արձակել էր մազերը. դերասանուհին օրերս էր ոճափոխության դիմել՝ երկար սանրվածքից անցում կատարելով կարճի:



© NEWS.am STYLE