Գիտեի՞ք արդյոք.  «Մատրիցա․ Հեղափոխություն». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22   7 մարտի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Վաչովսկի եղբայրների՝  2003թ.-ին նկարահանած «Մատրիցա․ Հեղափոխություն» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1.Յեն Բլիսը ֆիլմում դեր է ստացել մասամբ Հյուգո Ուիվինգի հետ իր արտաքին նմանության շնորհիվ:

2.Մեքենաների աշխարհի և Մատրիցայի միջև, կայարանի անվանումը Mobil Ave. Է: Mobil-ը Limbo-ի գրաշրջությունն է (անագրամա), ինչը թարգմանաբար նշանակում է քավարան, դրախտի եւ դժոխքի միջեւ վայրը։

3.Նեոյի եւ Սմիթի  միջեւ եզրափակիչ մարտի երաժշտական թեմայի անվանումը «Neodämmerung» է, այն գալիս է գերմանական «Gotterdämmerung» բառից (բառացիորեն «աստվածների մթնշաղ»): Սա նաեւ Վագների «Նիբելունգների մատանին» օպերայի մի հատվածի անունն է։ «Gotterdämmerung»-ում խոսվում է աստվածների միջեւ վերջին ճակատամարտի մասին, որը հանգեցրեց նրանց վերացմանը:

4.Փողոցը, որտեղ Նեոն եւ Սմիթը մարտնչում են ֆիլմի վերջում, նույն փողոցն է, որտեղից Նեոն զանգահարում էր «Մատրիցայի» եզրափակիչ դրվագում:

5.Դերասանուհի Գլորիա Ֆոսթերը, որը խաղացել է Պյութիայի դերում առաջին երկու մասերում, մահացել է մինչեւ երրորդ ֆիլմում իր դերը կատարելը։ Նրան փոխարինել է դերասանուհի Մերի Էլիսը: Ռեժիսորները սյուժեում այդ կապակցությամբ վերապահում են ավելացրել, որպեսզի արդարացնեն հերոսուհու արտաքին տեսքի փոփոխությունը։

6.«Կամերտոն» (360 աստիճանով պտտվող) կոչվող մեքենան հատուկ նախագծված է եղել, որպեսզի Նեոն ու Սմիթը կռվեն օդում՝ երկինք բարձրանալով։

7.Հատուկ էֆեկտների թիմը, ստիպված է եղել երկու ամիս ծախսել, որպեսզի սարք մշակի ՝ անձրեւի կաթիլների կատարյալ համաչափ ընկնելու համար։

8.«Մատրիցայի» բոլոր երեք ֆիլմերում պարային ակումբի ոճով առնվազն մեկ տեսարան կա։ Եռերգության այս մասում դա Մերովինգենի ակումբն է։

9.Ֆիլմի եզրափակիչ փուլում հանդիսատեսը եռերգության ընթացքում առաջին անգամ տեսնում է կանաչ գույներ և երկնագույն երկինք Մատրիցայի ներսում։

10.Ֆիլմի վերջին դրվագում նստարանը, որի վրա նստած է Պատգամախոսը, ունի «Թոմաս Անդերսոնի հիշատակին» գրությամբ փոքրիկ մետաղական ցուցանակ։

11.Ֆիլմը կինովարձույթում 427 343 298 դոլար է վաստակել։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE