Մարդկության պատմության մեջ ամենաշատ կին ունեցողները

17:45   18 սեպտեմբերի, 2013

Բազմակնության երեւույթը խիստ օտար է հայկական մշակույթին: Բայց ամեն դեպքում, համաձայնեք, որոշ տղամարդկանց մոտ երբեմն հարց է առաջանում. «Իսկ ինչո՞ւ ոչ»: Բարեբախտաբար, այդ երեւույթն աստիճանաբար արմատախիլ է արվում նաեւ մահմեդական երկրներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մարդկության պատմության մեջ ամենաշատ կին ունեցող հայտնիներին:

1. Մուհամմեդ մարգարե


Տարբեր աղբյուրներ արաբ մարգարեի կանանց տարբեր թիվ են նշում: Այն տատանվում է 10-ից 23-ի սահմաններում: Ամենից հաճախ, սակայն, ժամանակագիրները վկայում են 13 կնոջ մասին, չնայած նախապես նա հետեւում էր այս կանոնին. «Մեկը քիչ է, երկուսը՝ կվիճեն, երեքն ընդհանուր լեզու կգտնեն, իսկ չորսը հենց այն է, ինչ հարկավոր է»: Կենսագիրների տվյալներով, Մուհամմեդը ցերեկվա եւ գիշերվա ընթացքում շրջում էր բոլոր կանանց սենյակներով: Ասում էին նաեւ, որ նա «երեսունի ուժն էլ ուներ»:

2. Սողոմոն թագավոր


Հրեական երրորդ թագավորն ու Իսրայելական միացյալ թագավորության տիրակալը շուրջ 700 կին եւ գրեթե 300 հարճ ուներ: Նա կնության էր առնում շրջակայքի բոլոր արքաների եւ իշխանների դուստրերին: Իսկ եթե նրան հանդիպում էին «կարգավիճակ չունեցող» աղջիկներ, Սողոմոնը նրանց հարճ էր դարձնում:

3. Ռովոհամ, Սողոմոնի որդին

Ռովոհամն Իսրայելական Սողոմոն թագավորի օրինական որդին է: Սակայն նա հրահրեց ժողովրդի զայրույթը՝ հրաժարվելով իջեցնել հարկերը, որոնք սահմանել էր նրա հայրը: Ռովոհամը 18 կին եւ 60 հարճ ուներ, որոնց հետ կյանքի ընթացքում 18 որդի եւ 60 դուստր է ունեցել:

4. Սոբուզա Երկրորդ

Հարավային Աֆրիկայում գտնվող Սվազիլենդ պետության թագավոր: Թագադրվել է 1969 թվականին: Մահացել է 83 տարեկանում, սրտի եւ թոքերի անբավարարությունից: Սվազիլենդի առաջին արքա Նորին Մեծություն Սոբուզա Երկրորդը 70 կին ուներ:

5. Ջեյքոբ Զումա


Հարավ-աֆրիկյան հանրապետության նախագահը դարձավ երկրի առաջին առաջնորդը, ով բացահայտորեն հայտարարեց բազմակնության մասին: Նա 8 կին ուներ, որոնցից 5-ը՝ պաշտոնական: Առաջին անգամ նա ամուսնացել է 1973 թվականին, Գերտրուդա Սիզակելե Խուալոյի հետ, այնուհետեւ՝ Քեյթ Զումայի, ով 2000 թվականին վախճանվեց, հետո էլ՝ Նկոսազան Դլամինի-Զումայի: Իր չորրորդ կնոջ՝ Նոմպումելելո Նտուլիի հետ հարաբերություները Զուման պաշտոնականացրեց 2007 թվականին: Վերջին անգամ Ջեյքոբ Զուման ամուսնացավ 2010 թվականին: Նա 18 երեխա ունի:



© NEWS.am STYLE