18:47 7 մարտի, 2021Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիրունը կրում է ոսկեփայլ, երկարափեշ, երեկոյան զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմավածքը։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Սիրունը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկություն»։

Օրերս տեղադրված լուսանկարում Սիրունը պատկերված էր ամուսնու եւ որդու հետ։ Կադրն արվել էր ընտանեկան հանգստի ժամանակ։ Սիրունը կրում էր ամառային հագուստ՝ տաբատ, բլուզ։ Կերպարն ամբողջացնում էր արեւապաշտպան ակնոցը։ Հրապարակմանը կից Սիրունը գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Գեղեցիկ ընտանիք», «Ամենաբարի ընտանիք», «Բալիկը հրաշք է»։